Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ դեկտեմբերի 13-ին բողոքի ակցիա անցկացրեցին Հայաստանը Արցախին կապող ճանապարհի՝ Ադրբեջանի կողմից փակելու կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին ՄԱԿ-ի գրասենյակ՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին: Երիտասարդները միջազգային հանրությունից պահանջեցին, որպեսզի նա զերծ մնա երկակի ստանդարտներից և դատապարտի Ադրբեջանի հակամարդկային վարքագիծը, կիրառի առկա գործիքակազմը՝ կանխելու Ադրբեջանի՝ էթնիկ զտման հանցավոր գործողությունները: