Տևական ժամանակ է՝ ադրբեջանցիները սադրիչ գործողություններով փորձում են լարել Արցախում տիրող իրավիճակը, բախումներ հրահրել ռուս խաղաղապահների հետ, Արցախում ստեղծել հումանիտար ճգնաժամ։ Երեկ առավոտից ևս մի խումբ ադրբեջանցիներ «բնապահպանական ակտիվիստների» անվան տակ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա հերթական սադրանքն էին նախաձեռնել՝ փակ պահելով մայրուղին։