Պարզվել են 2021թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ի սպանության դեպքի հանգամանքները: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ նշված օրը` ժամը 09:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, դիտակետի ներսում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, զրույցի ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ն հայհոյանքներ է հնչեցրել համածառայող Է.Բ.-ի հասցեին։