Խուրման կամ արքայանարինջը աշնանային այն յուրահատուկ միրգն է, որն ամրացնում է դիմադրողականությունը։ Խուրման պարունակում է բավականին մեծ թվով սննդային մանրաթելեր, ֆրուկտոզա, պեկտինային նյութեր և շատ այլ օգտակար բաղադրիչներ, որոնց շնորհիվ էլ համարվում է դիետիկ մթերք։ Միրգը խորհուրդ է տրվում օգտագործել այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են շաքարային դիաբետը, ճարպակալում , ինչպես նաև մարսողական համակարգի բոլոր հնարավոր խանգարումների դեպքում։ Նշենք, որ այն նաև բնական հակադեպրեսանտ է։ Այս մասին գրում է Sputnik Узбекистан-ը։