Աշխարհահռչակ 54-ամյա կանադացի երգչուհի Սելին Դիոնն իր երկրպագուների հետ կիսվել է տեսանյութով, որտեղ հայտնում է նյարդային հիվանդությամբ տառապելու մասին։ Հիվանդության պատճառով Դիոնը հաջորդ տարվա գարնանը չի կարողանա համերգային շրջագայություններով հանդես գալ։