Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը թիմի ներսում միայնակ է մնացել. նրա հետ հատուկենտ մարդիկ են շփվում: Նախկին նախարարը «սեւ ցուցակում» է հայտնվել ՔՊ վարչության ընտրություններից հետո, երբ բարձրացրել է անճշտությունների հարցը, որից հետո էլ ձայների վերահաշվարկ էր անցկացվել, եւ պարզվել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը կեղծիքի արդյունքում անցել էին վարչության կազմ, մինչդեռ իրականում ավելի քիչ ձայն էին ստացել նրանք: