Այսօր ավարտվում է Սահմանադրական դատարանի դատավորներ Արեւիկ Պետրոսյանի եւ Աշոտ Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը: Նրանց պետք է փոխարինեն Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանը, որոնք արդեն ընտրվել են խորհրդարանի կողմից: Սակայն Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորները դեռեւս չեն կարող ստանձնել իրենց պարտավորությունները, քանի որ խորհրդարանում դեռ չեն երդվել, իսկ դա ամրագրված է Սահմանադրական դատարանի մասին օրենքում: