Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Իզաբելա Յայլյանը սկսեց պայքարն աշխարհի առաջնությունում: Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնության կանանց պայքարում Իզաբելա Յայլյանը (59 կգ) B ենթախմբում հրեց 90 և պոկեց 115 կգ: Երկամարտի 205 կգ արդյունքով Յայլյանը երկու ենթախմբերում գրավեց 18-րդ տեղը: