Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը, փորձել է վրեժ լուծել Վրույր Բարսեղյանից։ Դեկտեմբերի 7-ին՝ կեսգիշերին, Մելիքսեթյանը մեքենայով գնացել է Բարսեղյանի տուն և կացնով փորձել է կոտրել տան դուռը, սակայն ոստիկանության ծառայողները կանխել են գործողությունները։ ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են տեղեկությունները՝ նշելով, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՔԿ։