Դեկտեմբերի 2-ի ցերեկը ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություն ստացվեց, որ Արգավանդ գյուղի մի բնակիչ կացնով հարձակվել է իր որդու և հարսի վրա։ Հաղորդումը ստանալուն պես բաժնից օպերատիվ խումբ մեկնեց Արգավանդ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։