«ԼՈւՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. պետական բյուջեի նախագիծը. 2023թ. տնտեսական աճի կանխատեսումը էական ռիսկեր է պարունակում. Ստուեր ներկայացնելու ենք վերլուծությունը. «Բյուջեի ցուցանիշների աճի համար հիմք հանդիսացող տնտեսական բարձր աճը կարող է ժամանակավոր լինել: Կառավարությունը, անկախ իր գործողություններից, ստացել է բարձր տնտեսական աճի ստեղծած հնարավորությունները և ներկայացրել բարձր ցուցանիշներով բյուջեի նախագիծ: Սակայն, տնտեսական աճը արագացնող գործոնները կախված չեն ինչպես կառավարության գործողություններից, այնպես էլ ՀՀ ներքին այլ գործոններից: Փոխարենը դրանք կախված են աշխարհաքաղաքական իրավիճակից, որը շատ կտրուկ կարող է փոխվել: Մինչդեռ կառավարությունը իրավիճակին համապատասխան տնտեսության «գերտաքացող» ոլորտներից դեպի տնտեսության ներուժը բարձրացնող ոլորտներ ռեսուրսների վերաբաշխման քաղաքականություն չի իրականացնում, ինչը միջնաժամկետում, ներկա դրական շոկի վերացման պայմաններում, խնդիրներ կստեղծի տնտեսական աճի ապահովման տեսանկյունից: