«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ հանրային լսումներից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողի այն հարցին, թե որքանով է հիմնադրամը ներգրավված անցումային արդարադատության այս պրոցեսում, պատասխանել է. «Այս պրոցեսում հիմնադրամը բացարձակ ներգրավված չէ»։ Այնուհետև հավելել, որ իրենց ներգրավվածությունը հանրային լսումներին մասնակցությունն է։ «Խորհրդարանն այս լսումները կազմակերպել է, մենք այստեղ ներգրավված ենք այնքանով, որքանով արդարադատությունը, իրավունքի գերակայությունը, իրավունքի գերիշխանությունը և արդար դատավարությունը, պատշաճ կառավարումը մեր հռչակած նպատակներն են և այդ նպատակները, որ մենք փորձում ենք իրականացնել և աջակցել Հայաստանում», -հավելել է Մինասյանը։