Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, պարզվում է, նկարչությունից ու քրեական ենթամշակույթից զատ, նաեւ ֆուտբոլով է հետաքրքրվում: «Ժողովուրդ» օրաթերթը մոտ մեկ ամիս առաջ էր գրել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի արվեստագետ սանիկը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, քրեական ենթամշակույթի առանձին ներկայացուցիչենրի հետ է մտերմություն անում, հետաքրքրվում այդ աշխարհի անցուդարձով եւ այլն: Աժմ էլ, փաստորեն, սպորտի ոլորտում է փորձում քայլեր անել ու ամրապնդվել այդտեղ: