եր ունեցած տեղեկություններով, Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը տևական ժամանակ է՝ գտնվում է ադրբեջանական կողմի տեղեկատվական թիրախում։ Արդեն մի քանի ամիս է՝ ադրբեջանական ողջ քարոզչամեքենան լծված է Վոլկովի անձի նկատմամբ տոտալ գրոհներին. այստեղ անում են հնարավոր ամեն ինչ վարկաբեկելու ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, ինչպես նաև հասնելու խաղաղապահների հրամանատարի փոփոխության։