Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ ատելության, Արցախի շրջափակման Ադրբեջանի հանցավոր քաղաքականության, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների աղաղակող խախտման հերթական դրսևորումն է։ Այս քայլով Ադրբեջանը փորձում է աստիճանաբար ընդհատել հայկական երկու հանրապետությունների միջև գործող ենթակառուցվածքը և առաջիկայում իրականացնել արցախահայության նոր ցեղասպանություն։