«Մեր Տեր Հիսուս Քրիստոս մի առիթով պատմեց Սերմնացանի առակը. «Ահա սերմնացանը ելավ սերմանելու։ Երբ նա սերմանում էր, սերմի մի մասն ընկավ ճանապարհի եզրին, և երկնքի թռչունները եկան ու կերան այն։ Մի ուրիշ մաս ընկավ ապառաժի վրա, որտեղ շատ հող չկար, և քանի որ հողը խորունկ չէր, իսկույն բուսավ։ Երբ արևը ծագեց, խանձվեց, և քանի որ արմատներ չուներ, չորացավ։ Մի ուրիշ մաս ընկավ փշերի մեջ, և փշերը բարձրացան ու խեղդեցին այն։ Մի ուրիշ մաս էլ ընկավ բարեբեր հողի վրա և պտուղ տվեց. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ» (Մատթ. 13: 3-8):