Նոյեմբերի 26-ին մի խումբ քաղաքացիներ դաժան ծեծի են ենթարկվել ոստիկանական պարեկների կողմից: Ծեծի են ենթարկվել այն ժամանակ, երբ պարեկները փորձել են ճանապարհը բացել ազգակործան պատուհասի ավտոշարասյան համար: Տեղի ունեցածը խայտառակ երևույթ է: Ավելին, տեղի ունեցածը առավել եղկելի է այն համատեքստում, որ դա կատարվել է իրեն «հեղափոխական» հռչակած իշխանության ժամանակաշրջանում, որը իշխանության է հասել քննադատելով այդպիսի երևույթները և մասնավորապես ոստիկանական ապօրինությունները: