ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր հայտարարեց մանդատը վայր դնելու մասին: «Հայաստան» դաշինքի ցուցակի հաջորդ համարը Ռիմա Ղազարյանն է, ում հետ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել, որպեսզի պարզենք՝ վերցնելո՞ւ է մանդատը, թե՝ ոչ: Իսկ նրան հաջորդում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։