Արարողակարգային կանոններ կան, որ այս իշխանությունների օրոք դադարել են գործելուց։ Օրինակ՝ եթե որեւէ միջոցառման մասնակցում է վարչապետը, ապա ԱԺ նախագահը չի մասնակցում։ Կամ՝ եթե նախարարը վարում է խորհրդակցությունը, փոխնախարարները չեն կարող խառնվել դրան։ Նույն տրամաբանության եւ էթիկայի շրջանակներում՝ չեն կարող նախարարն ու փոխնախարարները, քաղաքապետն ու փոխքաղաքապետերը միասին մեկնել գործուղման, մանավանդ՝ եթե այնտեղ երկրի համար ճակատագրական հարցեր չեն որոշվում։