Կամուրջների ընթացիկ սպասարկման աշխատանքների շրջանակներում Նոր Գեղի-Եղվարդի հանգույց հանրապետական ավտոճանապարհի վրա գտնվող Նոր Հաճնի և Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող Աշտարակի կամուրջների վրա տեղադրվել են ճանապարհային նշաններ։