Այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 16։00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 65-ամյա Վալերի Բ․-ն իր վարած KamAZ 5302 մակնիշի կցորդիչով բեռնատարով Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Թորոմանյան 39 տան բնակչի երկաթե ցանկապատին, այնուհետև հայտնվել բնակչի տան տարածքում ու մխրճվել բնակչի քարե շինության մեջ՝ փլուզելով տան մեծ հատված։