Նոյեմբերի 13-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում ծեծկռտուք է։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հիշյալ փողոցում իրար էին բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո վարորդները և ուղևորները վիճել էին։ Վեճին միջամտել էին նաև այլ անձինք։