Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Կառավարության 2007 թ.-ի դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշման մեջ: Նշվում է, որ Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությամբ: «ՀՀ տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշմամբ հաստատված մրցութային կարգով սահմանված են ավտոբուսների առկայությամբ մրցույթին մասնակցության պահանջներ, որոնք սահմանափակում են տրանսպորտային պարկը թարմացնելու և երթուղիները նոր, ժամանակակից տրանսպորտային միջոցներով սպասարկելու հնարավորությունը։