Եկող տարի սպասվող Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ իշխանության ամենաբարձր օղակից հանձնարարվել է քրեական վարույթներ նախաձեռնել բոլոր այն անձանց դեմ, ովքեր, այսպես ասած, ձայների կրողներ են եւ կարող են օգնել կամ խանգարել ՔՊ-ին՝ Երեւանում անցկացնել իր թեկնածուին եւ ընտրություններում հաղթել։ Այս անձինք պետք է ջանասիրաբար աշխատեն ՔՊ ցուցակի օգտին, որ նրանց դեմ հարուցված գործերը կարճվեն, նրանց գույքի բռնագրավման գործընթացներն ավարտին չհասցվեն։