ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ հրաժարվում է Պալատում դեմոկրատների ղեկավարի դերից: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է գրեթե 20 տարի, փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին տեղեկանալով BBC-ից: 82-ամյա Փելոսին Ներկայացուցիչների պալատի առաջին կին խոսնակն է: Չնայած դեմոկրատների ղեկավարի պաշտոնից հրաժարվելուն՝ նա կշարունակի Կոնգրեսի ստորին պալատում ներկայացնել Կալիֆոռնիա նահանգը: