Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում։ Արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը շահագործել է 6 ջեռուցման կաթսա՝ առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետումների թույլտվության։