Նոյեմբերի 15-ին, ժամը 22:04-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Գոլդ Սթար» ռեստորաննային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։