«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է դրանցից մեկը. ասուլիսի ժամանակ վարչապետն անդրադարձավ Մադրիդյան սկզբունքներին եւ հայտարարեց. «Երբ որ միջազգային հանրությունով, ըստ էության, դու արձանագրում ես, որ Ղարաբաղի կարգավիճակը պիտի որոշվի ապագայում կողմերի համաձայնությամբ, առանց սահմանափակումների, անորոշ տեղում, անորոշ ժամկետներով, անորոշ մասնակիցներով տեղի ունենալիք հանրաքվեով, դու՝ հայկական կողմ, ընդունում ես, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն ոչ մի բան չի որոշելու»,- հայտարարեց Փաշինյանը: