Երեկ՝ նոյեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 16։30-ի սահմաններում Պտղունք գյուղի վարչական տարածքում գտնվող «Կեչուտ» ռեստորանային համալիրի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։