Նոյեմբերի 13-ին AntiFake.am-ն անդրադարձել էր Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանության կասկածյալների վերաբերյալ ֆեյսբուքյան արձագանքներին։ Կասկածյալներից մեկի՝ Արկադի Բարսեղյանի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս պարզ էր դարձել՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակից է, ինչպես նաև մասնակցել է 2018 թվականի փողոցային իրադարձություններին։ Նիկոլ Փաշինյանի աջակցին ուղղված ֆեյսբուքյան օգտատերերի բնական կոշտ արձագանքը կարծես անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին ու նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող «Հայկական ժամանակին»։