Նոյեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմանում Սյունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Սուսաննա Ա.-ն իր վարած KIA ORTEGA մակնիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքի Շիրվանզադեի փողոցի թիվ 6-րդ շենքի դիմացի ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ, 7-ամյա Հայկ Պ.-ին, գրում է shamshyan.com-ը։