Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել Լոռու մարզի Ուռուտ գյուղի մի բնակիչ: Այդ օրը, ժամը 11.30-ից 15.00-նն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրել ու մտել էին տան բակում գտնվող մթերային խանութ և գողացել դրամարկղում եղած մոտ 150 հազար դրամն ու ծխախոտ՝ պատճառելով մոտ 480 հազար դրամի վնաս: