Իշխանական կուլիսներում վերջին շրջանում ավելի ու ավելի ակտիվորեն են շրջանառվում խոսակցություններ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է որևէ առիթով ազատվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից: Հասկանալի է՝ պատճառը նրա լավ կամ վատ աշխատանքը չէ, այս իշխանության դեպքում դա կարևոր չէ: «Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանին ամենևին դուր չի եկել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին համաժողովում վարչության ընտրությունների արդյունքում իր և Սուրեն Պապիկյանի ստացած քվեների տարբերությունը առանձնապես մեծ չի եղել: