Մաքսիմ Մանուկյանը՝ սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

article-image

Հայաստանի սամբոյի հավաքականը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցում է աշխարհի առաջնությանը և արդեն առաջին մեդալն է նվաճել: Մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Մաքսիմն այս տարի բրոնզե մեդալ էր նվաճել նաև Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում 8 սամբիստ է ընդգրկվել: Մարզական սամբոյում Հայաստանը ներկայացնում են Տիգրան Կիրակոսյանը (58 կգ), Մաքսիմ Մանուկյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71 կգ), Ալեքսան Ստեփանյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (88 կգ), Արսեն Խանջյանը (98 կգ), իսկ մարտական սամբոյում հանդես կգան Ավետիք Պողոսյանը (79 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ): Ղրղզստան են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, ինչպես նաև մարտական սամբոյի տղամարդկանց 7-ական քաշերում խաղարկվելու է մեդալների 21 հավաքածու: Ըստ նախնական հայտերի՝ սպասվում է շուրջ 50 երկրի մասնակցություն: Ռուսաստանը, Բելառուսը, Ֆրանսիան, համաձայն Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) գործկոմի որոշման, առաջնությանը կմասնակցեն FIAS դրոշի ներքո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն