ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացրել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային 90 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանում (ԲԼԿ)՝ նախկինում տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրի պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելու համար։