Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 10-ին բաժին է ներկայացել 41-ամյա Գարիկ Ա.-ն, որը հոկտեմբերի 20-ից ՌԴ Կրասնոյարսկի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 56-րդ հոդվածի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։