Պեմզաշենում 31-ամյա կնոջ՝ Զարինե Մ.֊ի և նրա երկու անչափահաս զավակների՝ 12֊ամյա դստեր և 8֊ամյա որդու դաժան սպանությունը դեռևս չբացահայտված է․ իրավապահները գիշեր-ցերեկ աշխատում են այդ ուղղությամբ։ Ու քանի դեռ կասկածյալ չկա, սպանության շարժառիթի շուրջ տարբեր վարկածներ են շրջանառվում։ Այս մասին գրում է Aravot.am-ը՝ հղում անելով ոստիկանության իր աղբյուրներին։