ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյատիվ եւ ակնհայտ կեղծ տեղեկություններ է հայտնում ոչ միայն ելույթ ունենալիս կամ հարցազրույց տալու ժամանակ, այլ նաեւ պաշտոնական հաղորդագրությունների միջոցով: Խոսքը հատկապես կարեւոր նշանակություն ունեցող հանդիպումներից հետո տարածվող տեղեկատվությունների մասին է: