Նոյեմբերի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հայտնում էր, որ իր տնից գողություն են արել: Զվարթնոց թաղամասի առանձնատանն ավելի քան երկու շաբաթ մարդ չէր եղել, և վերադառնալով` տանտերը նկատել էր, որ հրել-բացել են եվրոպատուհանն ու գողացել ձեռքի ժամացույցներ և 1400 դոլար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։