Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 10։00-ի սահմաններում Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 41-ամյա Լուսինե Ղուկասյանի վարած Skoda մակնիշի և 52-ամյա Վիրաբ Ղազարյանի վարած Nissan Xtrail մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։