«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի կառավարությունը որոշել է այս տարի հրաժարվել բնակիչների համար գազը սուբսիդավորելուց։ Պատերազմից հետո՝ երկու տարի կառավարությունը ձմռան ամիսներին սուբսիդավորում էր բնական գազի գինը՝ մինչեւ 180 խմ, էլեկտրաէներգիայի գծով՝ մինչեւ 500 կվտ/ժ: Չգազիֆիկացված բնակավայրերի եւ համայնքների համար էլեկտրաէներգիայի փոխհատուցում էր սահմանել մինչեւ 1500 կվտ/ժ: