Ոստիկանության ԱՎՎ և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 4-ին ԱՎ վարչությունում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացվել 46-ամյա Շահամիր Հ.-ն, որը մայիսի 27-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։