«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը խստորեն դատապարտում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (հանրության մեջ հայտնի որպես՝ «Գրզո») ագրեսիվ և պատգամավորի տարրական էթիկայի նորմերին հակասող պահվածքը մեր հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը։