Մայիսի 17-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի լուրեր բաժնում հրապարակվել է «Քննարկվել է 2018թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցը» վերնագրով հաղորդագրությունը, որի մեջ նշված է. «ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մայիսի 17-ին հանդիպել է Եվրոպայում Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) ընտրական հարցերի վարչության ղեկավար Ալեքսանդր Շլիկի եւ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովի հետ»: