Այսօր` նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Ավստրիայի քաղաքացի՝ 63-ամյա Արա Ուգուրլուօգլուն իր վարած Renault Duster մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեպի Ծովագյուղ ընթանալիս ,դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել առվակում։