Գյումրեցի 2 երիտասարդների մեքենայի զննությամբ պարեկները թմրամիջոց են հայտնաբերել

article-image

Նոյեմբերի 3-ին` կեսգիշերն անց, պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկաններն Ազատան-Գյումրի ճանապարհին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, Ախուրյանի բաժին են տեղափոխել 21 և 27 տարեկան գյումրեցի երկու երիտասարդի: Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են մոխրագույն զանգվածով կաթուցիչներ, մոտ 15 գրամ քաշով դեղնականաչավուն կանեփանման զանգվածով փաթեթ և մարիխուանայի նմանվող զանգված՝ մի քանի գրամ քաշով: Վարորդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն