Այսօր՝ նոյեմբերի 5-ին հայաստանյան ընդդիմության հրավիրած հանրահավաքից մեկ օր առաջ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հանրահավաքի մասին զգուշացում է տարածել: Պաշտոնապես ԱՄՆ քաղաքացիների, սակայն շատ ավելի լայն շրջանակների համար նախատեսված ու այդ թվում քարոզչական ազդեցություն ունեցող այս հայտարարության մեջ ասվում է, որ տեղական լրատվամիջոցները նշում են, թե առաջիկայում սպասվում են ցույցեր Ֆրանսիայի հրապարակում 2022 թվականի նոյեմբերի 5-ին՝ սկսած մոտավորապես ժամը 15:00-ից, հնարավոր է ցույցին կհաջորդի երթ։