«Տելեգրամյան» ալիքով թմրամիջոցներ վաճառելու հերթական դեպքն է բացահայտվել

article-image

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության կազմում գործող համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նորաստեղծ բաժնի ծառայողները հերթական դեպքն են բացահայտել։ Նրանք հոկտեմբերի լույս 26-ի գիշերը, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացելու կասկածանքով, Նոր Խարբերդում ձերբակալել և Շենգավիթի բաժին են տեղափոխել Նոր Նորքի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամին տեսակի թմրանյութով 65 փաթեթ` ընդհանուր 42 գրամից ավելի քաշով, ևս երեք փայլաթիթեղե փաթեթ մարիխուանա, նաև` գաղտնի փականով դանակ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն