«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամիների ընտրությունների առնչությամբ ստացված դիմումի հիման վրա իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։ Ճշգրտումների արդյունքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը դուրս են մնացել նոր վարչությունից։ Նրանց փոխարեն վարչության անդամ են դարձել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը և պատգամավոր Արսեն Թորոսյանը։