ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Արմավիրի մարզում տեղի ունեցած՝ 4 անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։